Ստեփանակերտից հյուսիս - արևմուտք հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ԱԹՍ

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս - արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։ 

ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։

--00--ԱԹ