Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսնակն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

հասարակական

«Սիրելի ընկերներ, գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին խոսնակ Հասմիկ Հարությունյանը։ 

«Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։
Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Ինչ վերաբերում է Էրատո ջոկատում իմ չընդգրկմանը, ապա ունեմ առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում եմ ստանում։

Խաղաղություն մեր երկրին»,-գրել է Հարությունյանը։

--0--ԿԿ