Քննարկվել են Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանների հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Բաթոյան

Քիչ առաջ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի միջև՝ վերջին օրերի ընթացքում Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանային և նման այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

Նշվում է, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին առաջիկայում կիրազեկվի հանրությանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես տեղափոխված արցախցիների կացարանային խնդրի լուծման համար տեղեկացնում են, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծի հեռախոսահամարին կամ այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Հայորդաց տան շենքում ժամանակավոր գործող կայանման կետ, որտեղից կկազմակերպվի տեղափոխումը ժամանակավոր կացարաններ։

--00--ԱԹ