Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը՝ 4,2 մագնիտուդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Ներկայիս Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել, տեղեկացնում է ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 12։22-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 9 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

--00—ԼՄ