Վարչապետին առաջարկում եմ զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակը Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

սուրեն

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վերջնարդյունքը հայտնի է: ԱՄՆ ղեկավար է ընտրվել Ջո Բայդենը: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառումն է արել՝ առաջարկելով Նիկոլ Փաշինյանին զանգահարել Ջո Բայդեն և խնդրել, որ վերահաստատի 907-րդ բանաձևը:

«Վարչապետին առաջարկում եմ զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակը Արցախում:

Թող հասկանան հարցի լրջությունը: 

Ինքներդ գիտեք, թե ում միջոցով կապվեք, որ արագ լինի: Պետք է խնդրել Բայդենին վերահաստատել 907-րդ բանաձևը վերականգնելու և Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Պետք է ողջունել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Կոնգրեսի ՆՊ-ի երկկուսակցական ջանքերը (ներքաղաքական կոնտեկստը նա կհասկանա): Ու մի կարևոր բան էլ: Թրամփը դեռ նախագահա մինչ հունվարի 20-ը:

Հ.Գ. Նախկին-ներկա չանեք: Նախկինները Բայդենի/Օբամայի ու դեմոկրատների հետ աշխատանքի լավ փորձ ու լավ կապեր ունեն: Հանուն գործի օգտագործեք»:

--00—ԼՄ