ՌԴ-ն հակաահաբեկչական կոնկրետ գործողություններ է ձեռնարկում. Վերանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

«Իրանը նույնպես ցանկանում է միջամտել Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին, բայց նրա առաջարկած լուծման տարբերակն ընդունելի չէ Հայաստանի համար»,- 24News-ի հետ զրույցում ասում է արևելագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Կարեն Վերանյանը:

Ադրբեջնական բանակի կողմից կռվող ահաբեկիչների մասով Վերանյանը շեշտում է՝ տարածաշրջանին վտանգ ներկայացնելու մասին Ռուսաստանում լավ են հասկանում, ավելին՝ միջնորդավորված կոնկրետ գործողություններ իրականացնում: Իսկ եթե Արցախում կռվող վարձկանները, հավելում է մեր զրուցակիցը, վտանգեն ՌԴ շահերը, Մոսկվան ուղիղ քայլերի կանցնի:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ