Բանակին ոչ մեկը չպետք է խանգարի՝ ոչ վերևից, ոչ կողքից, ոչ ներքևից. Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

բեքարյան

Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը։ 

1. Բանակին ոչ մեկը չպետք է խանգարի՝ ոչ վերևից, ոչ կողքից, ոչ ներքևից:
2. Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն բանակի շուրջ:
3. Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:
4. Վերը նշված կետերը պետք է իրականացվեն անհապաղ, խոչընդոտները պետք է վերացվեն:

Անհրաժեշտ է ռազմական և դիվանագիտական բեկում՝ շտապ և հուժկու…

Աստված պահապան մեր բանակին, մեր իրական նվիրյալներին, մեր երկու պետություններին և ժողովրդին։

--00--ԱՀ