Հայկական ուժերը Արփագյադուկ գյուղի մոտակայքում կարևոր բարձունք են գրավել

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Բերձոր

Ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

«Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, ՊԲ N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ գյուղի մոտակայքում գրավել են ռազմական նշանակության կարևոր բարձունք։ Նա նաև գրել է.

Ոչնչացվել է թշնամու 20 զինծառայող, մնացած կորուստները ճշտվում են։

Շարունակվում է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։

Թուրքը Բերձոր ոտք չի դնի»:

--00--ԱԹ