Ավստրիայում կփակվեն «արմատական մզկիթները»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

աշխարհ

Ինչպես հայտնում է Եվրոնյուզը, Ավստրիայի ոստիկանությունը փնտրում է Վիեննայի հրաձգության հավանական հանցակիցներին:

Արդեն Ութ մարդ կալանավորված է: Նրանք կասկածվում են նոյեմբերի 2-ի ահաբեկչությունը նախապատրաստելուն հանցագործներին աջակցելու մեջ: Նրանցից չորսն արդեն դատապարտվել են ահաբեկչության մասին հոդվածներով:

Նոյեմբերի 6-ին իշխանությունները հրամայեցին փակել «արմատական մզկիթները»: Այս որոշման պատճառներից մեկը հակահետախուզության տվյալներն են, համաձայն որի՝ Կույտիմ Ֆեյզուլայը, որը Վիեննայի կենտրոնում կրակ է բացել, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, պարբերաբար այցելել է մայրաքաղաքի երկու մզկիթներ: Ենթադրվում է, որ այդ այցերն են նպաստել նրա հայացքների արմատականացմանը:

20-ամյա Կույտիմ Ֆեյզուլայը Հյուսիսային Մակեդոնիայից է, ունի նաև Ավստրիայի քաղաքացիություն: Նախկինում նա դատապարտվել է Սիրիայում ԴԱԻՇ-ին անդամակցելու փորձ կատարելու մեջ և անցյալ տարվա սկզբին ազատ արձակվել:

--0--ԿԿ