Պատերազմը չի հանդուրժում անհիմն լավատեսությունն ու «հուսադրող» ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

հասարակական

Հայրենիքը պետք է սիրել ոչ միայն զգացմունքով, այլ ավելի շատ արածով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զգացմունքի առաջ գլուխ եմ խոնարհում, սակայն առավել քան հզոր է այն ճշմարտությունը, որն ազդարարում է մարդու կատարածի մասին... Կարելի է չընդունել այս իրողությունը, բայց կողքով անցնել «բաց ճակատով», նշանակում է՝ նախևառաջ խաբել ինքդ քեզ...

Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես սիրում է իր խրամատը պաշտպանող գաղափարի զինվորը: Ասել է թե՝ ոգով ու մարմնով մահվան դեմ առ դեմ կանգնած, գործով ու հավատով ներշնչված:

Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսությունն ու «հուսադրող» ապատեղեկատվությունը:

Պատերազմը ասպետների գործ է, որոնցից յուրաքանչյուրը՝ շարքայինից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար, կամավորական, թե մտավորական, կին, անչափահաս, թե ծեր, գիտեն իրենց անելիքը և այն կատարում են ազնվորեն ու հնարավորության սահմանում առավելագույնս անթերի...

Հենց այդպես սիրելով Հայրենիքը և հանուն նրա գործելով Էլ կերտվում է ՀԱՂԹԱՆԱԿԸ»:

--0--ԿԿ