«Գիտեմ՝ հիմա պատերազմի ժամանակին բնորոշ գրառում չեմ անում, բայց...». Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Արծրուն

ՊՆ ներկայացոուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գարռում է արել.

«Ես գիտեմ, որ հիմա պատերազմի ժամանակին բնորոշ գրառում չեմ անում, բայց ստիպված եմ: Ներողություն, որ այսպիսի բաներ եմ գրելու, բայց այլ տարբերակ չկա: Մի քանի թուրքի ատելություն ավել-պակաս բան չի որոշում: 

Սա «Հրապարակ»-ի նյութն է իմ մասին: 

«Մեկ ամիս շարունակ հայկական բանակի հաղթանակների ու հաջողությունների մասին ազդարարող, հիմնականում իրականությունից տրամագծորեն տարբերվող ինֆորմացիա հանրությանը մատուցող Արծրուն Հովհաննիսյանի...»:

Ուրեմն Ապրիլյան պատերազմի ժամանակ նույն այս թերթը, իր աղբյուրների համաձայն, իբր ադրբեջանական դիվերսիոն խմբի մասին մի լուր հաղորդեց, որի պատճառով մեր զորքերի պլանավորած օպերացիաներից մեկը տապալվեց: 

Մնացածը դատեք ինքներդ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

--00—ԼՄ