Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու․ իրավիճակը հստակ փոխված է, վաղը դժվար նման իրավիճակ լինի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Շուշի եկող զորախմբերին ջախջախել են հերոսական քարինտակցիները: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հադրութում և հարակից գյուղերում մարտերը շարունակվում են։ Թշնամական ուժերը փորձել են բոլոր ճանապարհներով  հասնել Շուշի և ջախջախել են»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշում է, որ տեղում կռվող զինվորականները շատ հստակ ասում էին, որ ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսքան հիասքանչ չէր աշխատել։

«Իրավիճակը հստակ փոխված է, վաղը դժվար նման իրավիճակ լինի, բայց ծանր մարտեր էին»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

--00--ԱՀ