Մեր ձեռքից հայրենիքն են խլում, ճիշտ հաշվարկներով պետք է Ադրբեջանի ռեսուրսները սպառենք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Այս պատերազմը երկար է տևելու։ Պետք է պատրաստվել մինչև վերջ։ Թշնամին մեր ձեռքից մեր հայրենիքն է ուզում խլել։ Մեր ճիշտ հաշվարկներով պետք է կարողանանք ամեն ինչ վերականգնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

«Ադրբեջանի ռեսուրսները դեռ չեն սպառվում։ Մենք պետք է ճիշտ հաշվարկենք՝ ինչպես դրանք նվազեցնել։ Պետք է հասցնենք նրան, որ Ալիևն աղաչի  կանգնեցնել պատերազմը։ Եթե մեզ մի փոքրիկ շունչ քաշելու համար զինադադար է հարկավոր, այդ պահն օգտագործենք։ Պատերազմն ավարտվելու է այն ժամանակ, երբ թշնամին ջախջախված կլինի։ Մեր հայրենական պատերազմի վարտը հենց մենք ենք դնելու»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ