ԼՂ-ում պատերազմը նպաստում է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը. Միշուստին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News

1.jpg

Լեռնային Ղարաբաղում պատերազմը, Ղրղզստանում և Բելառուսում իրավիճակն ազդում են ԱՊՀ տարածքում տնտեսական ակտիվության նվազման առումով: Ինչպես հայտնում է Eadaily-ն, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` նշելով, որ մի շարք համաշխարհային խաղացողներ օգտագործում են այս անկայունությունը` իրենց կանոնները կիրառելու համար, այդ թվում` անբարեխիղճ մրցակցության տեսքով:

Այս իրավիճակում, ըստ ՌԴ վարչապետի, ԱՊՀ երկրները պետք է մնան տնտեսական մերձավորագույն գործընկերներ: 

«ԱՊՀ անդամ երկրներում, ինչպես ողջ երկրներում, նկատելիորեն նվազել է տնտեսական ակտիվությունը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխադարձ առևտրաշրջանառությունը նվազել է, այդ թվում` երրորդ երկրների հետ: Իրավիճակը բարդացնում են նաև մի շարք այլ գործոններ, ինչպես, օրինակ, ոչ դյուրին իրավիճակը Բելառուսում, Ղրղզստանում, Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը»,- ասել է նա:

Միշուստինը նշել է, որ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ փորձում են կորոնավիրուսային համավարակն ու աշխարհում անկայունությունն օգտագործել` տնտեսական, իսկ երբեմն նաև քաղաքական առավելություններ:

--00--ԱԹ