Արյան դոնորների կարիք այլևս չկա, անհրաժեշտ քանակը լրացվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

արյուն

Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր արյունատվության գործընթացն ավարտվել է:

Նշենք, որ կարող եք մոտենալ վաղը՝ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 12:00:

Շնորհակալ ենք արագ արձագանքի համար»:

Ավելի վաղ կենտրոնը հայտնել էր, քանի որ վիրավորները շատ են, արյան բանկը համալելու համար մի քանի կարգերի արյան դոնորների անհրաժեշտություն կա:

--00—ԼՄ