Անհեթեթություն է. Պեսկովի արձագանքը` Պուտինի հրաժարականի մասին լուրերին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է բրիտանական The Sun պարբերականի հրապարակումը, որի հեղինակը պնդում էր` իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հրաժարական տալ առողջական խնդիրների պատճառով:

Հարցին` արդյո՞ք ՌԴ նախագահը մտադիր է հրաժարական տալ առողջական խնդիրների պատճառով, Պեսկովը պատասխանել է.

«Ոչ: Նրա առողջական վիճակը փայլուն է»:

Ընդհանուր առմամբ մեկնաբանելով բրիտանական պարբերականի հրապարակումը` Պեսկովը հայտարարել է.

«Այստեղ առանձնապես մեկնաբանելու բան էլ չկա: Դա կատարյալ անհեթեթություն է: Նախագահն առողջական որևէ խնդիր չունի»:

--00--ԱԹ