Ռուսաստանի և Գերմանիայի ԱԳ ղեկավարները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ:

Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները քննարկել են նաև ԼՂ հակամարտությունը՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

«Վերահաստատվել է ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

--00—ԼՄ