Գիշերն ինտենսիվ կրակի տակ են եղել Շուշին և Ստեփանակերտը․ նախնական տվյալներով կա 3 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

հրետակոծություն

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ 

Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են։

Դեպքի վայրից լուսանկարները` քիչ հետո։

--00--ԱՀ