Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ․ ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

հրետակոծություն

Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։ Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ը։

Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։
Առաժմ տուժածների մասին տվյալներ չկան։

--00--ԱՀ