Ժամանակ շահել է պետք, որ հարձակվենք․ մենք կարող ենք շատ ավելի առաջ գնալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Վերլուծելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ հասկանում եմ, որ մենք պետք է պարզապես ժամանակ շահենք՝ վերախմբվելու համար և հարձակվենք։ Ուրիշ տարբերակ չկա։ Կարող ենք շատ ավելի առաջ գնալ։ Նման համոզմունք ունի մշակութային գործիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին։

Խոսելով ցավոտ փոխզիջումների մասին՝ երաժիշտը նկատել է․
«Այնտեղ լրիվ այլ տրամադրություն է, լրիվ այլ նպատակ։ Դուք փորձեք հիմա սահմանում գտնվող որևէ զինվորականի հետ խոսել փոխզիջումների մասին, պարզապես փորձեք։ Պատասխանը շատ կտրուկ կլինի։ Պատերազմի և հաղթանակի միակ երաշխավորը զինվորն է, ոչ թե դիվանագիտությունը, կրթությունը կամ մշակույթը»,- ասել է նա։

Արծրունին կարծում է, որ բանակցություններ պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ դուրս ես եկել քեզ համար շահավետ սահամանի վրա, և այդ բանակցություներն ինչ-որ բանի համար են պետք։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ