Ջո Բայդենի շտաբը հայտարարում է, որ նա հաղթել է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Բայդեն

ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել են երեկ կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Հաղորդվում է նաև, որ Բայդենն օրվա ընթացքում պատրաստվում է հանդես գալ ԱՄՆ քաղաքացիներին ուղղված ուղերձով: Դեմոկրատ թեկնածուի շտաբից հայտարարել են, որ պատրաստ են դատարանում հանրապետականների կողմից քվեարկության արդյունքների բողոքարկմանը:

«Եթե Դոնալդ Թրամփը փորձի դատարանում ապացուցել, որ արդեն առկա քվեաթերթիկները չպետք է հաշվեն, ապա նրան իր կյանքի մեծագույն անհաջողությունն է սպասվում»,- հայտնել են Բայդենի շտաբից:

--00--ԱԹ