Կալիֆորնիայից ընտրված հայամետ կոնգրեսականների մեծ մասը վերընտրվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նախագահական ընտրություններին զուգահեռ ընթացել են նաև ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի ընտրություններ։ Արդյունքում Կալիֆորնիայից ընտրված հայամետ կոնգրեսականների մեծ մասը վերընտրվել է, գրում է The New York Times-ը:

Կապիտոլիումում Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերը ներկայացնող Ադամ Շիֆը ստացել է քվեների 74 տոկոսը։

Մեկ այլ հայամետ կոնգրեսականի՝ Բրեդ Շերմանի օգտին, քվեարկել է ընտրողների 70 տոկոսը։

Նշենք, որ մոտ 2 շաբաթ առաջ Կոնգրեսում Արցախի անկախության ճանաչման բանաձևը շրջանառության մեջ դրած Գրեյս Նապոլիտանոն ստացել է քվեների 67 տոկոսը։

Հիշեցնենք, որ առաջատար են երկու թեկնածուները՝ Ջո Բայդենն ու գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Այս պահին առաջատարը սեռևս Բայդենն է: Թրամփը հայտարարել է, որ փայնքերի վերջնական հաշվարկից հետո մտադիր է բողոքարկել արդյունքը, դիմելու է ԱՄՆ-ի Գերագույն դատարան: 

--00—ԼՄ