Մինչև նոյեմբերի 9-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ի ցերեկը և 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 5-6-ը շրջանների զգալի մասում, 7-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը և 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 

--00—ԼՄ