Երեխաները կռիվ-կռիվ են խաղում. վիրավորին տանում են «խրամատ», արհեստական շնչառություն անում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպե՞ս են դպրոցահասակ երեխաները կռիվ-կռիվ խաղում:

Բակում ծավալված մարտական գործողությունների ժամանակ «զինվորները» օգնում են «վիրավոր ընկերոջը», տեղափոխում «խրամատ», առաջին բուժօգնություն տրամադրում, արհեստական շնչառություն անում և միաժամանակ «ոչնչացնում» հակառակորդին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանի սանձազերծած գործողություններից հետո, Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն:

--00—ԼՄ