2021-ին ատոմակայանը 140 օրով չի աշխատի. Գարեգին Բաղրամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

գարեգին

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանը հայտարարում էր, որ պատրաստ է ատոմակայանը թիրախավորելու, ի՞նչ իրավիճակ է հիմա. պատասխանել է, որ ոչ մի խուճապային տրամադրություն չկա, բոլոր ստանդարտ և նախօրոք պլանավորված աշխատանքները, որոնք նմանատիպ իրավիճակներում պետք է իրականացվեն, իրականացվում են: 

«Ռազմական դրության ժամանակ ատոմակայանին զուգահեռ աշխատում են նաև նմանատիպ հզորություններ, որ եթե անհրաժեշտ լինի կանգնեցնել կայանը, էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ չլինեն հանրապետությունում»,-ասել է Բաղրամյանը և անդրադարձել նաև ատոմակայանի աշխատանքը 140 օրով կանգնեցնելուն:

Ըստ պաշտոնյայի՝ 2021-ին լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում, ինչով պայմանավորված՝ ատոմակայանն իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի:

Էլեկտրաէներգիայի գնային փոփոխություններ սպասվո՞ւմ են, հարցին՝ Բաղրամյանն դժվարանացել է որևէ թվային մեծություն ասել, բայց նշել է, որ ծանր բեռ է լինելու էներգահամակարգի հրամար:

«ՀԷՑ-ի մասով կան դրական գործոններ՝ էլեկտրաէներգիայի կորստի նվազեցում, ծախսերի կրճատումներ: Այդ բոլորի համադրությամբ դեկտեմբերի 15-20-ին կունենանք որոշակի պատկեր»,-ասել է Գարեգին Բաղրամյանը:

--00—ԼՄ