Կամո Աղաջանյանը մարտական դիրքում Նորայր Միրզոյանին հանձնել է գեներալ-մայորի ուսադիրները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում, հաղորդում է Արցածի ԱԱԾ-ն:

«Այսօր` նոյեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այցելել է մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները. հրապարակվել է Նախագահի հրամանագիրը:

ԱԱԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել Նորայր Միրզոյանին և Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին՝ անձնվիրաբար ծառայության ու նվիրումի համար և շեշտել, որ այս կարևորագույն շրջանում ԱԱԾ-ն մեծ դերակատարություն ունի և պատերազմի առաջին օրերից, լինելով մարտական գործողությունների առաջնագծում, պատվով է կատարում իրենց առջև դրված մարտական առաջադրանքները»,-ասված է հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ