Թյուրըմբռնում կա, որ նոր նախագահի դեպքում ԱՄՆ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ կփոխվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարեբերություններին և այդ համատեքստում նշել, որ թյուրըմբռնում կա, թե ԱՄՆ նոր նախագահի պարագայում ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է փոխվել դեպի դրականը:

«Վերաբերմունքը միգուցե, քաղաքականությունը` ոչ: Միգուցե մեր ղեկավարությանը մեկ-երկու անգամ բարձր մակարդակով ընդունեն: Սակայն գլոբալ առումով ԱՄՆ-ն տարածաշրջանում շարունակելու է իր շահերի սպասարկումը, ԼՂ հարցում չի փոխելու իր դիրքորոշումը, Իրանի և Ռուսաստանի հարցում շարունակելու է զսպման քաղաքականությունը, շարունակելու է Վրաստանին և Ադրբեջանին գնահատել որպես ռազմավարական դաշնակից, իսկ մեզ` բարձր առաջնահերթություն ունեցող պետություն:

Իրանի հետ միգուցե սկսվի քաղաքական երկխոսություն, ինչը որոշակիորեն կթուլացնի տարածաշրջանային լարվածությունը, սակայն գլոբալ առումով ամերիկացիները կշարունակեն Իրանին դիտարկել որպես մարտահրավեր:

Թուրքիայի մասով առավել կոշտ հռետորաբանության կիրառումը հնարավոր է գերակշռի, սակայն մակերեսային սանկցիաներից այն կողմ ոչինչ չի լինի: Ամերիկացիները Թուրքիային դիտարկում են որպես անառակ որդի, ով մի օր վերադառնալու է», - նշել է Սարգսյանը։

--00—ԼՄ