Իրանը որոշակի աջակցություն է մեզ տրամադրում, ուղիղ բախման այս պահին չի գնա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Իրանցիները պատրաստ են ցանկացած սցենարի, բայց այս պահին ուղիղ բախման չեն գնա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով՝ Թեհրանը փորձում է չեզոքություն պահպանել, որպեսզի կարողանա քաղաքական և դիվանագիտական մակարդակում երկուսի հետ էլ հարաբերություններ ունենալ։

«Իրանական ռեսուրսը թույլ տալիս է ներգրավվել ռազմական գործողություների մեջ տարածաշրջանի տարբեր երկրներում, բայց նրանք ոչ մի տեղ ուղղակի մասնակցություն չունեն։ Սա հաշվի առնելով՝ նրանք ուղղակի բախման չեն գնա՝ նկատի առնելով պատժամիջոցները»,- ասել է Ոսկանյանը՝ հավելելով, որ Իրանը որոշակի աջակցություն է մեզ տրամադրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ