Ուժեղ հակահարվածը կկոտրի թշնամուն, վարձկանները քչացել են, գալիս ջարդվում են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Թշնամին հասել է բնագծերին, ու հենց այդտեղ էլ ջարդվում ու հետ է շպրտվում։ Ինչպես տղաներն են ասում ռազմի դաշտից, կարծես սիրիացի վարձկանները քիչ երևում առաջնագծում, իսկ թշնամու եղած զինվորները այնպես չեն կռվում, ինչպես սկզբում, կամ այս ընթացքում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը:

«Եվ եթե վերոհիշյալը իսկապես ճիշտ է, ապա այն երկու բան կարող է նշանակել, որ նախ մաշվել է Ադրբեջանի բանակը, և երկրորդը, հակառակորդի հիմնական կարող ուժերը որոնք մարտունակ են, կենտրոնացած են ինչ որ մի տեղ, որտեղի զինվորները չկան, և այդ դեպքում մեզ վճռական ճակատամարտ կսպասվի»,- նշել է Սահակյանը:  

Բանախոսն անդրադարձել է նաև դիվանագիտական ճակատում տեղի ունեցող զարգացումներին, Թուրքիայի վրա ճնշումներին, այս ամենում Իրանի գործոնին և թեմային առընչվող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ