Արցախի և ՀՀ ղեկավարների դիմումները բավարար են, որ Ռուսաստանը գործի

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Լեպյոխին

ԵԱՏՄ ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը rusnext.ru կայքում հոդված է հրապարակել, որում նշված է.

«Ռուսաստանը վաղ թե ուշ պետք է պաշտպանի Արցախն ու Հայաստանը, հակառակ դեպքում վտանգ կսպառնա հենց իրեն` Ռուսաստանին: Այս պահի դրությամբ Հայաստանի ու Արցախի պաշտպանությունը համապատասխանում է Ռուսաստանի շահերի հետ: Իրավիճակը քիչ թե շատ վերլուծող բոլորի համար էլ պարզ է՝ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը ամենևին էլ տեղային բնույթի չէ, տարածաշրջանում սկսվել է մեծ աշխարհաքաղաքական խաղ, և այն ներդաշնակ է այն իրադարձությունների հետ, որ տեղի են ունենում այսօր Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Կենտրոնական Ասիայում, Վրաստանում, իսկ վաղը ամբողջապես կարտահայտվեն անմիջականորեն ՌԴ տարածքում: 

ՌԴ հակվածությունը փոխզիջումների նրա աշխարհաքաղաքական հակառակորդների ու մրցակիցների կողմից ընկալվում է իբրև թուլություն, հետևաբար նաև իբրև առավել ակտիվ ու զանգվածային գործողությունների անցնելու հրավեր, որ ուղղված է ռուսական շահերի դեմ: ՌԴ այնպիսի կառույցներ, ինչպիսիք են, օրինակ Պաշտպանության նախարարությունն ու Անվտանգության խորհուրդը, նրանք առավելապես հակված են փաստերին վստահել, ոչ թե խոսքերին: 

Ռուս քաղաքագետներից մեկը պնդում էր, թե ռուս խաղաղապահները չեն կարող տեղակայվել ԼՂ հակամարտության գոտում՝ առանց Բաքվի համաձայնության, ՄԱԿ-ի որոշման և ԵԱՀԿ ՄԽ մանդատի: Հարց՝ իսկ այս երեք որոշումներից ո՞րը պահանջվեց Ռուսաստանին՝ Ղրիմի ժողովրդի կամարտահայտությունը ճանաչելու համար:

Իրականում, նույն Թուրքիային արաբական ու հետխորհրդային երկրների հետ պայմանագրերի բացակայությունը չի խանգարում առաջ տանել սեփական շահերն ինչպես Սիրիայում, Լիբիայում, այնպես էլ Հարավային Կովկասում:

Իմ տեսանկյունից, Վլադիմիր Պուտինի սկզբունքը՝ գործել հայելային ձևով, ներկա դրության միակ ճիշտ որոշումն է. առանց նայելու միջազգային կառույցներին, որոնցից շատերը ստեղծվել էին Արևմուտքի կողմից՝ Ռուսաստանին «միջազգային իրավունքի սկզբունքների» մասին մանիպուլյատիվ ամբոխավարությամբ զսպելու համար: 

Արցախի ղեկավարի և ՀՀ վարչապետի դիմումը ՌԴ-ին՝ համատեղ գործողություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, բավարար են կողմերի հաշտեցման անհրաժեշտության մասին խոսքերից տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու կոնկրետ գործողությունների անցնելու համար»:

--00--ԱԹ