Հակառակորդի հրետակոծության հետևանքով Դավիթ Բեկ գյուղի բնակիչ է զոհվել

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է.

«Այսօր՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել»:

Թշնամին հոկտեմբերի 31-ին էլ հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը: 

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է դիմել ՀՀ-ի անվտանգության ապահովման համար ՌԴ-ից աջակցության հարցով: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պատասխանել էր ՀՀ վարչապետի նամակին՝ հայտնելով, որ ՌԴ-ն Երևանին կտրամադրի օգնություն, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք:

--00--ԱԹ