Էդ ահաբեկիչներին հենց տեսախցիկի դեմը 2 հատ չափալախ քաշեք. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

ԵՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ֆեսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հակառակոդի բանակից գերի ընկած երկու ահաբեկիչ-վաձկանների հարցաքննություններին և դրանց ժամանակ հայերի մասին նրանց որակումներին:

«Էդ ահաբեկիչներին, որ հարցաքննում եք, ու իրանք իրանց խոսքում մեզ հանդգնում են «քաֆիր» («անհավատ, գյավուր») կոչել, հենց տեսախցիկի դեմը երկու հատ չափալախ քաշեք․ մեկը, որ անարգում են մահմեդականությունը, քանի որ, ըստ իսլամի, քրիստոնյաները անհավատներ չեն, երկրորդը, որ համարձակվում են մեզ վիրավորել։ 

Հաջորդ չափալախը տվեք հենց իրանց սատկածներին «շահիդ» («նահատակ») կկոչեն, որովհետև էլի անարգում են մահմեդականությունը․ փողի համար կռվողը չի կարա նահատակ համարվի»,-գրել է իրանագետը  հավելել #շանսատակ_ենք_անելու հեշթեգը:

Նշենք, որ հայկական կողմը գերեվարել է երկու ահաբեկիչ-վարձկանների, որոնք մանրամասներ են պատմել այն մասին, թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, ապա այնտեղից ուղարկվել Ադրբեջան, ինչքան աշխատավարձ պետք է ստանային, ինչ որքանով էր այն բարձրանում, երբ կտրում էին 1 հայի գլուխ:

--00—ԼՄ