Արարատ քաղաքում նոյեմբերի 2-ին իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 2,  24News 

շչակ

Արարատ քաղաքում նոյեմբերի 2-ին իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ:  

«Հարգելի քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ից, Արարատ քաղաքում իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

--00—ՄՀ