Տիգրան Պետրոսյանը հորդորում է բացել Շիրակի մարզի «փակ տների դռները» արցախցիների համար 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում դիմել է արտերկրում բնակվող շիրակցիներին.

«Դիմում ենք Ձեզ Շիրակի մարզում սեփականություն հանդիսացող Ձեր տների և բնակարանների ՓԱԿ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ և արցախցի ընտանիքներին ժամանակավոր Ձեր հյուրընկալ ու ջերմ օջախները տրամադրելու խնդրանքով:

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ արցախցի մեր հայրենակիցներն այսօր կացարանի կարիք ունեն և մեր մարզի քաղաքներում ու գյուղերում Դուք ևս կարող եք հյուրընկալել նրանց:

Խնդրում ենք, հայրենիքում Ձեր ազատ տանը կամ բնակարանում Արցախից ընտանիքի հյուրընկալելու պատրաստակամության դեպքում, անմիջական կամ տեղի Ձեր ներկայացուցիչների միջոցով դիմել Շիրակի մարզպետարան՝ Գարեգին Նժդեհի 16, +374 312 49000 *105,

+37495131686 (WhatsApp, Viber, Telegram),

[email protected]»,- գրել է մարզպետը:

--00—ԼՄ