Վ․ Հարությունյանը մեկնաբանել է Արցախում սկանդինավյան խաղաղապահների տեղակայման գաղափարը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

քաղաքական

«Ես ենթադրում եմ, որ Արցախում սկանդինավյան խաղաղապահների տեղակայման գաղափարն ընդամենը առաջարկ է, որը այսօրվա տեսանկյունից իրացնելն անհավանական է։ Բայց ասենք, այսպես։ 1994 թվականին, երբ ՌԴ-ի միջնորդությամբ կնքվեց կրակի դադարեցման համաձայնագիր, մենք համաձայն էինք ռուսաական խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Ադրբեջանական կողմը նույնիսկ այն ժամանակ, երբ թուրքական գործոնն այսքան նշանակալից չէր, հայտարարեց, որ կողմ է ԵԱՀԿ դիտորդներին։ Եվ այսօր հայկական կողմի համար ընդունելի է ռուսական խաղաղապահների ներկայությունը, սակայն Բաքուն հանդես չի գալիս երրորդ ուժի դեմ, առաջ քաշելով թուրքական գործոնը։ Ռուսաստանն արդեն արտահայտել է, որ թույլատրելի չէ նման ձևաչափը», -այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։

--0--ԿԿ