Վրաստանում ընդդիմությունը դժգոհ է ընտրությունների պաշտոնական արդյունքներից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

աշխարհ

Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի 50%-ը:

РИА Новости-ի փոխանցմամբ, առաջատարը «Վրացական երազանք» կուսակցությունն է՝ 50.01%-ով, երկրորդը ընդդիմադիր «Միասնությունն ուժ է» դաշինքն է՝ 25.4%-ով:

Վրաստանում ընդդիմադիր ուժերը դժգոհ են խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներից:

Ընդդիմության առաջնորդն այժմ համատեղ գործողությունների պլան եմ մշակում և կոչ է արել նոյեմբերի 1-ին դուրս գալ Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելու պողոտա՝ բողոքի հանրահավաքի:

Ըստ նախնական արդյունքների՝ Վրաստանի խորհրդարան կանցնի 5 կուսակցություն և 2 դաշինք՝ «Վրացական երազանք», «Միասնությունն ուժ է», «Եվրոպական Վրաստան», «Հայրենասերների ալյանս», «Լելո», «Գիրչի» և «Ստրատեգիա Ագմաշենեբելի»:

--0--ԿԿ