Իրանին ուժեղ Ադրբեջան ձեռք չի տալիս, պետք է անի հնարավորը՝ Հայաստանն ավելի ուժեղ դուրս գա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Իրանագետ Ահարոն Վարդանյանը կարծում է, որ Իրանը փորձում է ակտիվանալ տարածաշրջանում ու անմասն չմնալ ստեղծված իրավիճակից: 24News-ի հետ զրույցում նա նշեց, Թուրքիան չի կարող լինել բանակցային կողմ, քանի որ նա արդեն պատերազմող կողմ է: 

«Որ երկիրն էլ մեզ եղբայրական լինի, պետք է հասկանալ, որ նա, նախևառաջ, իր շահերն ունի, և ըստ այդմ՝ հասկանալ՝ որն է մեր շահերը»,- նշում է նա:

Մեր զրուցակցի տեսակետով՝ եթե Արցախի հատվածի հարավում վերահսկողն Ադրբեջանը լինի, տարբեր տեսակի անհասկանալի ցեղեր կարող են այդտեղ հայտնվել: Իսկ Իրանին, հավելում է նա, ուժեղ Ադրբեջանը ձեռք չի տալիս, պետք է անի հնարավորը՝ պատերազմից Հայաստանն էլ ավելի ուժեղ դուրս գա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ