Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել․ Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

քաղաքական

Այս պահի դրությամբ Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Անդրադառնալով Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքին խոսնակը նշեց․

«Հայաստանն իր դիրքորոշումն արտահայտել է հստակ՝ չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ»։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 1-ին Իսրայելում ՀՀ դեսպանը հետ էր կանչվել Երևան խորհրդակցոթյունների համար:

--00--ԱՀ