Որոշակի փուլում նաև թուրքական հումքը պետք է արգելվի. Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այն համոզմանն է, որ Թուրքիային վճարած անգամ մեկ դոլարը մեր դեմ ուղղվող փամփուշտ է դառնում: Հետևաբար թուրքական ապրանքների արգելքն իրավիճակից բխող, տրամաբանական որոշում էր:

24News-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ընգծեց՝ որոշակի փուլում նաև թուրքական հումքը պետք է արգելվի: «Թեև ռիսկ կա, որ Թուրքիան կարող է արգելել հումքերի արտահանումը, բայց պատրաստ ենք դրան»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ