Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանին գտնվող Ռուսաստանի սահմանային անցակետի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ական

Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանին գտնվող Ռուսաստանի սահմանային անցակետի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է @wargonzo նախագիծը:

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել նախորօրեին: Սահմանային անցակետի տարածքում չորս ական է պայթել: Զոհերի և վիրավորների մասին դեռ տվյալներ չկան:

Հիշեցնենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: 

Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

--00—ԼՄ