ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

պատերազմ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց, որ Պաշտպանության բանակը բազմիցս ընդգծել է իր հանձանառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ։

«Այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես ամբողջությամբ այլ են․ իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցապահայությանը բնաջնջելու թույլտվություն»,- նշեց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ դա այդպես չի կարող լինել։ Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ և հետայսու ձեռնարկելու է նույն քայլերը։ 

--00--ԱՀ