Ադրբեջանցիները դուրս են գալիս այն բնակավայրերից, որտեղ հեռահար կրակակետեր են տեղակայված

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

Կարեն Հովհաննիսյան

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են։ Հիմնականում այն բնակավայրերը, որտեղ տեղակայված են հեռահար կրակային կետեր, բնակչությունը դուրս է գալիս, չնայած իշխանության կոչերին,  որ մնան բնակավայրերում, միևնույն է դուրս են գալիս։

Որոշ հասանելի աղբյուրներից պարզ է դառնում, որ դժգոհությունը գնալով ավելի է մեծանում բնակչության շրջանում, այն բնակչության, ովքեր այս պատերազմում ավելի տուժած են։ Այդ տուժածները հիմնականում այն մարդիկ են, որոնց ընտանիքի տղամարդկանց բռնի ուժով տարել են առաջնագիծ, տեխնիկան բռնի ուժով տարել են, տուժել են ռազմական գործողություններից և այլն։ 

Ճիշտ է, բացահայտ դժգոհություններ չկան հասկանալի պատճառներով, բայց դրսում բնակվող իրենց հարազատները սոցցանցերում սկսել են բարձրաձայնել, որ այսպես շարունակվելու դեպքում իրենց հարազատներին ևս հանելու են Արդբեջանից, որովհետև չգիտեն, թե հաջորդ պահին ինչ է լինելու»։

--00--ԱԹ