ԼՂ հակամարտությունը լուրջ ազդեցություն է ունենում տարածաշրջանի վրա. ՌԴ-ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 24News    

Իրանի դեսպան

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև շարունակվող հակամարտությունը լուրջ ազդեցություն է ունենում ամբողջ տարածաշրջանի վրա: Նա հավելել է, որ այս հակամարտությանը ցանկացած արտաքին ուժի մասնակցությունը կարող է խորացնել այն և տարածաշրջանի համար վտանգ ներկայացնել: «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ջալալին հայտնել է այս հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու Թեհրանի ջանքերի մասին:

«Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ զրույցներում Իրանի նախագահն ու ԱԳ նախարարն ընդգծել են Թեհրանի պատրաստակամությունը` միջնորդ հանդիսանալ երկու երկրների միջև»,- ասել է նա:

Ջալալին նշել է, որ Իրանի սահմանապահ ծառայությունները հետևում են իրավիճակին, հավելել` տարածաշրջանի երկրները պետք է համատեղ աշխատեն` ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, որ ահաբեկիչներին թույլ չտան հիմնավորվել տարածաշրջանում:

--00--ԱԹ