Արցախում ֆիլմերում տեսածս ու գրքերում կարդացածս տեսա, մղձավանջի դեմք ունի պատերազմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որ օրերս է վերադարձել Արցախից, նշում է՝ Արցախում գտնվողները լավ գիտեն իրենց անելիքը, գլուխները կախ աշխատում են: 24News-ի հետ զրույցում նշում է՝ Արցախում մարդիկ կան, որ տները լքելու մտադրություն անգամ չունեն, ու նրանց հնարավոր չէ համոզել:

«Արցախում ֆիլմերում տեսածս ու գրքերում կարդացածս տեսա, մղձավանջի դեմք ունի պատերազմը: Տեսել եմ նաև՝ ինչպես են սահման մեկնածներից շատերն առանց գովազդվելու ծանր գործ են անում, բայց դրա հակառակն կողմն էլ եմ տեսել»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ