Ծառուկյանը ե՞րբ կմեկնի Արցախ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ծառուկյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի կոչով ձեւավորված առաջին կամավորական ջոկատը երեկ երեկոյան մեկնում էր Արցախ։ Կալանավայրից դուրս գալուց հետո ԲՀԿ ղեկավարը հայտարարեց կամավորական ջոկատ կազմելու եւ իր հրամանատարությամբ առաջնագիծ մեկնելու մասին։

ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանը երեկ մեզ հայտնեց, որ առաջին ջոկատը ժամեր անց կմեկնի Արցախ։ Որքա՞ն մարդ է կամավորագրվել։ «Այս պահին թիվ չեմ կարող նշել, բայց վստահեցնում եմ՝ մեծ թափով են կամավորագրվել։ Հիմա պիտի ընտրենք՝ ովքեր են առաջինը գնալու։ Սմենով կանենք, մի քանի խմբեր կուղարկենք։ Կխոսենք պաշտպանության նախարարության հետ, կտեղեկանանք՝ առաջնահերթ ում ուղարկենք»։ Միանգամից Արցա՞խ եք մեկնելու, թե՞ Սյունիք։ «Չէ-հա, Սյունիք գնանք, ի՞նչ անենք»։ Ասում են՝ ՔՊ-ի ջոկատը Գորիսում է։ «Լավ, էլի, մենք ոչ մեկի հետ գործ չունենք»։

Քանի՞ պատգամավոր է կամավորագրվել։ «Այսօր կճշտենք վերջնական, ես անձամբ կամավորագրվել եմ վաղուց․․․ հիմա խորհրդակցություն է, քննարկում ենք՝ ովքեր գնան, ովքեր՝ հետո»։ Իսկ Գագիկ Ծառուկյանն առաջի՞ն ջոկատի հետ է մեկնելու։ «Երեւի։ Խորհրդակցություն է, այդ հարցերն ենք որոշում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ