ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ կյանքի գնով, Էրիկ․ Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հասարակական

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ շնորհիվ։

Դո’ւ կանգնեցիր մինչեւ վերջ։

Դո’ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ կյանքի գնով, Էրիկ։

Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»։

--0--ԿԿ