Ադրբեջանից հաշտության խնդրանքի նշաններ կա, հիմա հարկավոր է սպասել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Պատերազմը մոտենում է ավարտին, քարտեզի կարմիր գույնն այն հատվածը չէ, որը կբերեր Ադրբեջանի հաղթանակը։ Այդ քարտեզը ցույց է տալիս, որ նրանք ծուղակում են հայտնվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Նրանք ճակատ չունեն։ Հիմա այդ նեղ միջանցքում դառնում են Իրանի համար թիրախ։ Այդտեղ դժվար է պահպանել այդ միջանցքը։ Հիմա նրանք թակարդ են մտել։ Մնում է Մարտունուց մտնել ու ճանապարհը փակել։ Նրանց հետ դա հնարավոր է, և մենք կարող ենք անել ու նրանց գլխին սարքել։ Արդեն սարքվել է։ Նրանք հետ գնալ չեն կարող։ Սա մեծ հաղթանակ է։ 
Մի քանի տեղ մերոնք, դիմադրություն ցույց տալով, հետ քաշվեցին և նրանք հայտնվեցին ծուղակի մեջ։ Հիմա հարկավոր է սպասել նրանց հաշտության խնդրանքրին։ Նշաններ կան»,- ասել է Արշակյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ