Ալեքսիս Օհանյանը կոչ է արել ԱՄՆ-ին և Գերմանիային զբաղվել Հայաստանում խաղաղության հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ալեքսիս

Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր, հայկական արմատներով գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ում տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով Ամերիկայի ու Գերմանիայի առաջնորդներին զբաղվել Հայաստանում խաղաղության հարցով: 

«Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Եթե իրական հրադադար չլինի, մի շարք դժբախտություններ տեղի կունենան: Ես կոչ եմ անում ԱՄՆ-ին իմ կառավարությանը, որպեսզի դատապարտեն դիկտատորական Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները հայերի վրա, կիրառեն սանկցիաներ և պարտադրեն անհապաղ հրադադար հաստատել»,-ասել է գործարարը:

Ալեքսիս Օհանյանը նաև ընդգծել է, որ ԼՂ-ում պատերազմի առնչությամբ լռում է մի երկիրը, որը ջերմորեն ընդունել է իր՝ ցեղասպանությունից փրկված  նախապապերին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից՝ ԼՂ-ում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններից ի վեր, աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր ու ակցիաներ են անում պատերազմը դադարեցնելու հնարավորություն ունեցող գերատեսչությունների դիմաց: Համաշխարհին հայտնիություն ունեցող բազմաթիվ հայեր կոչերով դիմում են երկրների ղեկավարներին հաստատված հրադադարի պահպանումն իրականացնելու պահանջով: 

Տեսանյութը՝ այստեղ

--00—ԼՄ