Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Անկախ Հանրապետությունը. Ադամ Շիֆ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News  

Շիֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝  կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, եկեղեցիները,իրականացնում ռազմական հանցագործություններ:  Ավելի քան 800 զինծառայող  է զոհվել ՝  Ադրբեջանի գրոհները հետ մղելիս, ինչպես նաեւ մահացել են են տասնյակ խաղաղ բնակիչներ։  Արցախի բնակչության կեսից ավելին տեղահանվել է , քնում է մեքենաներում կամ  բաց դաշտերում,եւ սա ձմռան շեմին»,- գրել է նա և հավելել․

«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Անկախ Հանրապետությունը»:

Կսոնգրեսականը նշել է, որ չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի:  Եթե ​​Ադրբեջանը և Թուրքիան վճռել են պատերազմ վարել, ապա ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հասկացնե , որ իրենք իրենց նպատակներին չեն հասնի: 

«Պետք է Ալիևին և Էրդողանին հասկացնել, որ եթե շարունակեն այս պատերազմը, ապա դա հետևանքներ կունենա:  Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չպետք է նստի։ Ես կանգնած եմ Հայաստանի կողքին:  Ես կանգնած եմ Արցախի կողքին»,- գրել է նա:

--00--ԱՀ