Պեսկովը չգիտի՝ ԼՂ հարցի շուրջ բանակցություններում ի՞նչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

պեսկով
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, գրում է, որ Կրեմլում դեռ տեղյակ չեն՝ ի՞նչ ի նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ շատ լավ առաջընթաց է գրանցվել բանակցություններում:

Հարցին՝ Կրեմլը համաձա՞յն է այս գնահատականի հետ, Պեսկովը պատասխանել է, որ դեռ չգիտեն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զգալի առաջընթաց է գրանցվել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում:

«Մենք քննարկում ենք դա, մենք աշխատում ենք Հայաստանի հետ... Տեսնենք՝ ինչ կլինի, մենք այժմ իսկապես մեծ առաջընթաց ենք տեսնում», - հայտարարել էր Թրամփը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն այսօր առանձին բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ գործընկերների հետ:

--00—ԼՄ